Հայաստանում առավել խիստ կստուգեն կոսմետիկան եւ խաղալիքները։ Այս մասին ասված է դեկտեմբերի 8-ին կառավարության նիստում հավանություն ստացած ոչ պարենային ապրանքների ստուգման ռիսկի գնահատման մեթոդիկայում։

Առավել բարձր պոտենցիալ ռիսկերով ապրանքներ են ճանաչվել օծանելիքը, կոսմետիկան, խաղալիքները, իսկ ամենաբարձր պատասխանատվության ծառայություն է ճանաչվել մեքենաների գազի բալոնների աշխատանքային վիճակի զննությունը։

Անհատական ռիսկերի թվում գնահատվելու են հումքի եւ ապրանքների տեղափոխման կարգը եւ վերջին մեկ տարում խախտումների մասին բողոքները։