Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել անվտանգության նոր ռազմավարությանը, որը կոչվում է «կարմիր գիրք»;

Նախորդ անգամ այն հաստատվել էր 2005թ. Հոկտեմբերին, երբ Թուրքիան բանակցություններ էր սկսել Եվրամիության հետ՝ որպես լիիրավ անդամ կառույցում ընդգրկվելու համար: «Կարմիր գրքի» նոր  խմբագրման մեջ առաջին անգամ որպես երկրի համար հիմնական սպառնալիքներից մեկը նշված է կիբերսպառնալիքը:

Անվտանգության նոր ռազմավարության մանրամասները չեն հաղորդվում, միեւնույն ժամանակ տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրքում արմատական փոփոխություններ են արվելու: Նախատեսվում էր սպառնալիքների շարքից հանել Ռուսաստանը, Հունաստանը, Իրանն ու Իրաքը, որոնց հետ Անկարան վերջին տարիներին սերտորեն համագործակցում է: