Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Իլհամ Ալիեւը հանդիպում կանցկացնեն «դեմ առ դեմ» ձեւաչափով, հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Կողմերի բանակցությունների գլխավոր հարցերից մեկը կլինի էներգետիկան:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ կապերի ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության հարցերը, նաեւ համաձայնության հասնել առեւտրա-տնտեսական ոլորտում համագործակցելու շուրջ:
Կայանալու է նաեւ Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդի 2-րդ նիստը:
Այցի նախօրեին Ալիեւը հարցազրույց էր տվել ուկրաինական լրատվամիջոցներին եւ հայտնել, որ իր երկիրը շահագրգռված է Օդեսա-Բրոդի նավթատարի նախագծին միանալու հեռանկարով:





























