Հայաստանի հանրապետական կուսակցությունը ողջունում է «Ժառանգության» ցուցաբերած ողջամտությունը եւ ընդունած որոշումը՝ հետաձգել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին օրինագծի քվեարկությունը մինչեւ դեկտեմբերի 9-ը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել էՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:  

«Ես շատ ուրախ եմ, որ համազգային, պետական նշանակություն ունեցող հարցերում Հայաստանի քաղաքական ուժերը սպեկուլյացիաների չեն գնում, անկախ նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն»,- նկատել է Սահակյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Ղարաբաղի անկախության օրինագծի վերաբերյալ կառավարող կուսակցությունների դիրքորոշումը կախված է Աստանայի գագաթնաժողովից:

Նշենք, որ «Ժառանգությունը» զիջման գնաց կառավարող կոալիցիային եւ այսօր հետաձգեց օրինագծի քվեարկությունը, այսինքն մինչեւ Աստանայի գագաթնաժողովը, ինչպես պնդում էին կառավարող կուսակցությունները: