2016-ի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից ԵՄ արտահանումը մեծացել է 13.6 տոկոսով։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Նշված շրջանում արտահանումների ծավալը կազմել է մոտ 387.4 մլն դոլար։ ԵՄ–ից արտահանումը կազմել է 590.9 մլն դոլար։ Իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը ԵՄ–ի հետ կազմել է ՀՀ արտաքին առեւտրի 24.1 տոկոսը։ Փոքր չէ դրանում պղնձի խտանյութի եւ պղնի բաժինը։ Համեմատաբար մեծ ծավալներով իրացվում են ֆեռոմոլիբդենն ու ալյումինից փայլաթիթեղը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 1 տոկոսով։ «Հետեւաբար Հայաստանից արտահանումն աճում է առաջընթաց տեմպերով։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Հայաստանում հիմա գործում է մոտ 1100 ընկերություն՝ եվրոպական երկրների ամբողջական կամ մասնակի մասնակցությամբ։ Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները շատ արդյունավետ են ընթանում։ Դրա տնտեսական տարրը կհիշեցնի Ասոցացման համաձայնագրի նախագիծը, սակայն առանց ազատ առեւտրի գոտու մասին կետի։ Մենք տնտեսական համագործակցության 12-13 ուղղություններից մեծ մասի շուրջ համաձայնության ենք եկել»,– ասել է փոխնախարարը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |






























