Հայաստանի համար ԵՏՄ–ից ունեցած օբյեկտիվ ակնկալիքներն իրականանում են։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ, ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵՏՄ–ին անդամակցել է 2015 թվականին, որը նավթի գների, իսկ դրա հետ մեկտեղ՝ ռուբլու անկման ժամանակաշրջանն էր։ Սակայն այդ արտաքին գործոնները կապ չունեին ԵՏՄ–ի հետ, կարծում է փոխնախարարը։ «Այդ պատճառով Ռուսաստանի հետ առեւտրի անկումը պայմանավորված չէր եվրասիական ինտեգրացիայի թուլություններով։ Որպես ապացույց կարելի է բերել այն, որ 2016-ին արտահանումը Ռուսաստան նորից սկսեց վերականգնվել եւ 10 ամսվա մեջ առաջին անգամ աճեց 52.8 տոկոսով եւ կազմել 295.1 մլն դոլարի։ Եվրասիական ինտեգրացիան Հայաստանին միայն օգուտ է բերում՝ օգնելով կապիտալի եւ ապրանքների ազատ տեղաշարժին։ Շարունակվում է միասնական շուկաների ստեղծման աշխատանքը»,– ասել է Ազիզյանը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |






























