Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2016թ-ի դեկտեմբերի 05-ից դեկտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,611,920 դոլար 481,34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 82,707,826 ԱՄՆ դոլար 482,71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,459,077 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482,37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,671,526 EUR 513,86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,470,930 EUR 518,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,321,583,502 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 775,913,400 ՌԴ ռուբլի 7,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի  28-ից դեկտեմբերի  4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար: