Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը կկայանա այսօր սեպտեմբերի 3-ին «Ֆորեսթ լոուն» գերեզմանատանը Լոս Անջելեսի արվարձան Գլենդեյլում։
Փակ արարողությանը կմասնակցեն միայն երգչի ընտանիքի անդամները եւ լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ։ Հուղարկավորումից մեկ օր առաջ՝ մինչ սգո արարողության ավարտը գերեզմանատան շրջանում գործում է բարձր աստիճանի անվտանգության եւ գաղտնիության ռեժիմ, մոտակա փողոցներում արգելված է մեքենաների շարժը։
Լոս Անջելեսի դատարանի որոշման համաձայն, Ջեքսոնի հուղարկավորության ծախսերը տրամադրվելու են նրա ունեցվածքից։ Դատարանում հանգուցյալի լիազորվածները հայտնել են, որ թաղման արարողության համար վճարելու բավական միջոցներ ունեն եւ փոխանցել են դատավորին երգչի մոր խնդրանքը՝ գաղտնի պահել ծախսերը։
Մինչդեռ Կալիֆոռնիայի լրատվամիջոցները հայտնել են, որ շատ թանկ արարողությունը է լինելու։
Ի սկզբանե Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը պիտի կայանար օգոստոսի 29-ին՝ այն օրը, երբ լրացավ երգչի 51-րդ տարին։
Մայքլ Ջեքսոնը 50 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է հունիսի 25-ին։ Բժշկական եզրակացության մեջ ասվում է, որ գերաստղը թունավորվել էր դեղերից։




























