Մալայզիայի իրավապահները ձերբակալել են երկու վրացուհիների, ովքեր զբաղվում էին թմրանյութերի տարանցմամբ եւ վաճառքով: Ըստ մալայզիացիների, բացահայտվածն ամենախոշոր դեպքերից է:
Վրացուհիներից մեկին ձերբակալել են օդանավակայանում, մյուսին՝ հյուրանոցում: Կասկած է հարուցել այն, որ նկարչուհի ներկայացած աղջկա նկարների շրջանակները շատ ծանր էին:
Շրջանակները սկանավորել եւ 5 կգ մետամֆետամին են հայտնաբերել:
Վրաստանի արտգործնախարարությունն առաջիկա ժամերին կպարզի իր քաղաքացիների վիճակը:





























