Հայաստանում ներկա պահին շատ ավելի քիչ խնդիրներ ու մարտահրավերներ կան, քան երբ մենք սկսեցինք այստեղ աշխատել, երբ «Սինոփսիսը» մուտք գործեց Հայաստան։ Այս մասին հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը։ Նրա խոսքով՝ ընկերության համար ներկայումս մարտահրավերներ են համացանցը եւ որակյալ ինժեներների առկայությունը։

«Համացանցը գնալով բարելավվում է եւ մենք անընդհատ տեսնում ենք այս ուղղությամբ դրական փոփոխությունները։ Հաջորդ հարցը որակյալ կադրերի՝ ինժեներների հարցն է, որոնց պակասը Հայաստանում զգացվում է»,-ասաց Ռ. Գոլդմանը։ Նրա խոսքով՝ այս տարի «Սինոփսիս Արմենիան» աշխատանքի է ընդունել 60 հոգու, որոնցից 20-ը «Սինոփսիս Արմենիա»-ի հետ միավորված «Վիրաժ Լոգիք» ընկերությունից են։

«Այժմ մենք 40 նոր թափուր աշխատատեղ ունենք, եթե գտնենք որակյալ համապատասխան կադրեր, ապա միանգամից նրանց աշխատանքի կընդունենք»,- ասաց Ռ. Գոլդմանը։