Արծաթագույն Aston Martin DB5 մեքենան, որ համարվում է Ջեյմս Բոնդի ամենահայտնի մեքենաների մեկը, Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 4,1 մլն դոլարով:

Աճուրդի կազմակերպչի խոսքով, տվյալ Aston Martin-ը գտնվում է հրաշալի վիճակում: «Բոնդի մեքենան» ձեռք է բերել հին մեքենաների մի գնորդ ԱՄՆ-ից, ով սեփական թեմատիկ թանգարան ունի Օհայո նահանգում:

Առաջին անգամ կատապուլտվող բազկաթոռով, գնդացիրներով, «փոխվող» համարանիշներով եւ այլ լրտեսական սարքավորումներով մեքենան հայտնվել է «Goldfinger» ֆիլմում՝ 1964 թվականին: