Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին, ժամը 15.30-ից 16.45-ը Երեւանի մի քանի ուսումնական հաստատություններում տեղի կունենան վարպետության դասընթացներ միջազգային մեդիաների հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նրանք Հայաստան են ժամանել, որպես ԱՊՀ եւ Բալթիայի երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում ընթացող մեդիա-համաժողովի պատվիրակության անդամ:

Վարպետության դասընթացների վարողների թվում են`

Պարոն Յուշկյավիչուսը, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Գլխավոր տնօրենի խորհրդատու

Տիկին Տիմչենկոն, Lenta.ru-ի գլխավոր խմբագիր

Պարոն Նիկոլայեւը, «Ցիվիլիզացիա» հեռուստաալիքի նախագահ, ռուսական առաջին ալիքի հաղորդավար

Պարոն Սունգորկինը, «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի գլխավոր խմբագիր

Պարոն Բեդերովը, «Կուլտուրաե պետական հեռուստա-ռադիո ալիքի տնօրենի տեղակալ: