Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.15-ի սահմաններում, Ռուսաստանի քաղաքացի, 36-ամյա Սուրեն Պետրոսյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետևանքով Ս.Պետրոսյանը տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մահացածը Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության բաժնի պետն է, կոչումով` փոխգնդապետ:
Կատարվում է նախաքննություն:




























