Ռուսաստանցի երգչուհի Վալերիան երաժիշտների խմբի հետ ձերբակալվել է Խաբարովսկի օդանավակայանում` ուղեբեռի ապօրինի տեղափոխման կասկածանքով:
Վալերիայի խոսքով, Յակուտյան ավիաուղիների աշխատակից Ժան Բիտնեսն իր ադմինիստրատորից 28 հազար ռուբլի է պահանջել ուղեբեռի 120 կգ գերաքաշի համար, սակայն մոռացել է կտրոն տալ: Ձերբակալությունից հետո երգչուհին ամուսնու՝ Իոսիֆ Պրիգոժինի հետ բացատրություն է գրել ոստիկանությունում, եւ Բիտնեսին մեղադրել շանտաժի ու շորթման մեջ:





























