«Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցությունը երբեք չի ունեցել արմատական մարտավարություն, բայց վերջին դեպքերը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը մեզ ստիպում է վերանայել մեր մարտավարությունը»,- ըստ ,"Միլիյեթ" թերթի, այս մասին հայտարարել է այդ կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը:

«Եթե մենք հանրահավաքներ ու բողոքի ցույցեր սկսենք ամբողջ Թուրքիայում, ապա իշխանությունը մեկ օր անգամ չի դիմանա, այնպես որ մենք վերջին անգամ ենք զգուշացնում իշխանություններին. Մի չափեք մեր համբերությունը: Քանի դեռ չեն ազատվել ադրբեջանական տարածքները, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չի քվեարկի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին»,- նշել է Բայքալը:

«Վարչապետ Էրդողանը խոսք է տվել մեր ադրբեջանցի եղբայրներին, որ սահմանները չեն բացվի, քանի դեռ չի դադարեցվել օկուպացիան: Նա տղամարդու խոսք է տվել եւ եթե իր պատիվն իր համար թանկ է, ապա անուղղելին տեղի չի ունենա: Մենք ուշադիր հետեւելու ենք բոլոր գործընթացներին եւ, ընդհանրապես, հայկական հարցի հետ կապված իրավիճակը մեզ շատ է անհանգստացնում»,- հավելել է նա: