«Բալթյան երկրները ու Հնդկաստանը բարելավում են իրենց դիրքերը ռազմական բյուջեների ամենամյա վարկանիշում։ Մինչեւ 2020 թ․ Չինաստանը առաջ կանցնի ԵՄ-ից»,- գրում է Le Point–ը։

«Աշխարհում բյուջեի պաշտանական ծախսերը 2016-ին ուժեղ աճել են, հասնելով 1570 մլրդ դոլարի, այս մասին է վկայում IHSMarkit -ի ամենամյա զեկույցը, որը մեզ հաոջղվել է ստանալ ու վերլուծել դրա պաշտոնական հրապարակումից առաջ,- գրում է թղթակից Հերիկ Պոնսեն,- Ասիան ու Բալթյան երկրները ամենամեծ աճն են գրանցել, ԱՄՆ-ի ու Եվրոպայի բյուջեները զգալի աճ չեն ունեցել։ Ռուսաստանը դուրս է գալիս լավագույն հնգյակից, նրանից առաջ են անցնում Սաուդյան Արաբիան ու Հնդկաստանը, իսկ մոտ ժամանակներս Ֆրանսիան էլ առաջ կանցնի»,- ասվում է հոդվածում։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

ՆԱՏՕ, Եվրոպա, Ռուսաստան

«Եվրոպական երկրների բյուջեները թեթեւակիորեն աճում են։ Մեծ Բրիտանիան (3-րդ տեղ, 53․8 մլրդ դոլարով), Ֆրանսիան (7-րդ տեղ՝ 44․3 մլրդ դոլարով) ու Գերմանիան (9-րդ տեղ, 35․8 մլրդ դոլարով) պահպանում են իրենց դիրքերը վարկանիշում։ ՆԱՏՕ երկրների ընդհանուր բյուջեն 2010-ից հետո առաջին անգամ ավելացել է, ասվում է հոդվածում։ ԵՄ երկրների համագումար բյուջեն հասել է 219 մլրդի, այսինքն ամերիկյան բյուջեի (622 մլրդ) մեկ երրորդից մի փոքր շատ է ու ավելին, քան Չինաստանի բյուջեն (191․8 մլրդ)։ Բայց նման իրավիճակը երկար չի տեւի, IHSMarkit-ի կարծիքով։ Չինաստանի ռազմական բյուջեն մինչեւ 2020թ․ կգերազանցի ԵՄ-ի բյուջեն, գրում է հեղինակը։

Ֆրանսիայի պաշտպանական բյուջեին, որը հիմա մոտենում է ՀՆԱ 2 տոկոսին, սպասվում է լճացում կամ աննշան նվազում բյուջեի նկատմամբ, եթե բյուջեն ինքը տնտեսական աճին համընթաց աճի, ինչպես կանխատեսում են Ֆրանսիայում։

«Բալթյան երկրները, որոնք ցնցված են Ղրիմի անեքսիայից, ավելի ուժեղ աճ են ցույց տալիս։ Ուկրաինական ճգնաժամից հետո նրանց կողմից ռազմական սարքավորումների գնումները կրկնապատկվել են ու վերլուծաբանների կարծիքով առաջիկա երկու տարիներին դարձյալ կկրկնապատկվեն»։ 

ԱՄՆ-ն մնում է վարկանիշի առաջատարը իր 622 մլրդ դոլարով, ինչը կազմում է համաշխարհային ռազմական ծախսերի 40 տոկոսը։ Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հասկացրել է, որ մտադիր է ավելացնել ռազմական ծախսերը, հայտնում է հեղինակը։

Ռուսաստանը1990-ականների վերջից սկսած առաջին անգամ նվազեցրել է իր ռազմական բյուջեն՝ 51․8 մլրդից հասցնելով 48․4 մլրդի, ու 4-րդ տեղից իջնելով 6-րդ տեղ։

Ասիա ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

Չինաստանը տարածաշրջանի շարժիչ ուժն է ու պահպանում է երկրորդ տեղը աշխարհում (եթե իհարկե ԵՄ երկրներին միասին չդիտարկենք)։ Ընդ որում, եթե Չինաստանի հարցում առկա միտումը շարունակվի, տասը տարում նրա ցուցանիշը կկրկնապատկվի ու 2010-ի 123 մլրդը մինչեւ 2020 թ․ կդառնա 233 մլրդ։

Ճապոնիան տասը տարվա կրճատումներից հետո նորից սկսել է ավելացնել իր պաշտպանական ծախսերը, բայց «բյուջետային դժվարությունները զգալի են», ըստ վերլուծաբանների։

Հնդկաստանը առաջ է անցել Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից ու 2016-ին հայտնվել 4-րդ տեղում իր ռազմական ծախսերով։ Առաջիկա երկու տարիներին Հնդկաստանը կբարձրանա 3-րդ տեղ, առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, կանխատեսում է d'IHSMarkit–ը։

Մերձավոր արեւելք

Նավթի գների անկումը խոչընդոտել է Պարսից ծոցի երկրներում ռազմական ծախսերի աճին ո ւ տարածաշրջանը կորցրել է շուկայում ամենաարագ աճողի կարգավիճակը, որը պահպանում էր 2012-2014 թթ․։ Այդուհանդերձ, Քուվեյթի ու Կատարի պաշտպանական ծախսերը շարունակում են զգալիորեն աճել, ասվում է հոդվածում։