Թուրքիայում  հերթական զազրելի դեպքն է բացահայտվել։  Մանկահասակ երեխային, սկսած 3 տարեկանից, պարբերաբար բռնաբարել են պապը, քեռին եւ քեռու ընկերը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  այս խայտառակ պատմությունը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ  նախորդ տարի Ստամբուլի դպրոցներից մեկում 8 տարեկան  տղա երեխային բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված 55-ամյա հավաքարարի ԴՆԹ-ի անալիզներն են ստուգել: Փորձաքննությունը հայտնաբերել է 3 այլ անձանց ԴՆԹ-ի նմուշներ, որոնցից ոչ մեկը չեն պատկանել դպրոցի հավաքարարին։

Այդ ընթացքում, երեխայի մոր խիղճը, վերջապես, արթնացել է եւ նա կատարվածի մասին հայտնել է իրավապահներին, նշելով, որ հավաքարարը մեղավոր չէ։ Երեխայի մոր տված ցուցմունքների համաձայն՝  իր երեխային 3 տարեկանից սկսած բռնաբարել են պապը, քեռին եւ քեռու ընկերը։

10 ամիս կալանքի տակ գտնված հավաքարարն ազատ է արձակվել, որից հետո քրեական գործ է հարուցվել երեխայի պապու, քեռու եւ քեռու ընկերոջ նկատմամբ։

Իսկ 8-ամյա տղան ուղարկվել է մանկատուն։