Գերմանական Lufthansa ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով հեռուստաալիքը։
Հյուսթոնից Ֆրանկֆուրթ ուղեւորվող 441 չվերթն ուղարկել են Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայան «հեռախոսով սպառնալիք» տանալուց հետո։ Օդանավը վայրէջքից հետո տարել են օդանավակայանի հեռավոր մաս, որտեղ ուղեւորները դուրս են եկել օդանավից։ Հիմա օդանավը զննում են մասնագետները։





























