ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն սկզբում նպատակահարմար է համարում նրան հնարավորություն տալ վարչակազմ ձեւավորել եւ ստանձնել լիազորությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա ինձ թվում է, որ պետք է նորընտիր նախագահին հնարավորություն տալ սկզբում ձեւավորել վարչակազմ, ստանձնել լիազորությունները, հետո արդեն խոսել հանդիպումների մասին։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, մեր կողմից ոչ մի խնդիր չկա, բայց ես կարծում եմ, որ հիմա նոր վարչակազմ ձեւավորելու բարդ փուլն է, մենք պետք է համբերենք եւ սպասենք, մինչեւ դա տեղի ունենա»,– ասել է Պուտինը ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։





























