Հոկտեմբերի 25-ին իր ծննդյան օրն է նշել հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը: «Նաշա Ռաշա»-ի աստղը դարձել է 31 տարեկան: Նա որոշել է տարեդարձը նշել հայկական ռեստորանում, որտեղ ընկերական ծափերի եւ բացականչությունների ներքո «քեֆչիները» ջարդել են 20 կավե աման:

Սեղաններն ուղղակի ջարդվում էին ավանդական խորովածի, քաբաբի առատությունից, իսկ սրահում լսվում էր բարձր հայկական երաժշտություն: Հյուրերի շարքում են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գարիկ Խառլամովը, Տաշա Սարգսյանը, Գարիկ Մարտիրոսյանը եւ այլք:

Քեֆի ամենաթունդ պահին ռեստորան են բերել Միշայի 2 ամսական դստերը, որպեսզի, կովկասյան ավանդույթի համաձայն, մտերիմները տեսնեն երեխային:

«Ես ուզում եմ, որ բոլորը հիմա խմեն Վիկայի համար, նա իմ ամբողջ կյանքի սերն է, նա ինձ նվիրել է երջանկություն եւ անգին աղջկաս` Ստելլային»,- կնոջը սեր է խոստովանել Գալուստյանը, հաղորդում է Life Showbiz-ը: