Ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել Յումե մականունով ակիտա–ինու ցեղատեսակի շանը, որը նրան նվիրել էին 2012–ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ դա խիստ շուն է, որը պաշտպանում է տիրոջը։ «Ինձ ասել են, որ դուք ուզում եք տեսնել Յումեին։ Խնդրեմ, ես նրան ցույց տվեցի։ Նա հիանալի մարզավիճակում է»,– ասել է նա։





























