Հայ-իսրայելական հարաբերությունների անհավասարակշռությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այդպիսի պատճառներից մեկը ադրբեջանական նավթի 20 տոկոս փոխադրումներն են Իրան: Փորձագետի կարծիքով՝ մեկ այլ պատճառ է իրանական գործոնը: «Իսրայելի համար Ադրբեջանը որոշակի հարթակ է Իրանի տարածք հետախուզական խմբավորումների թափանցման համար»,- նշեց Մինասյանը:
Քաղաքագետը կարծում է, որ այս եւ այլ օբյեկտիվ պատճառները հայ-իսրայելական ոչ լավագույն հարաբերությունների հետեւանք են: Ըստ որում՝ նա համոզված է, որ հարցը պաշտոնական Երեւանի պասիվության մեջ չէ, այլ նույն Իսրայելի ցանկության:





























