Ուկրաինայում գազի պաշարներ են հայտնաբերվել: Ուկրաինայի երկրաբանության եւ ընդերքի պետական ծառայության նախագահի պաշտոնակատար Նիկոլայ Բոյարկինը հայտնել է, որ Սեւ ծովի հյուսիարեւմտյան շելֆում 7 հազար քառակուսի մետր մակերեսով գազի պաշարները կազմում են 40 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«2020 թվականի համար կառավարության ծրագիրը նախատեսում է մեր պահանջների ամբողջական ապահովում սեփական էներգակիրներով: Ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական»,- ասել է Բոյարկինը:






























