Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդունում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը եւ պատրաստ է աշխատել ամերիկացի գործընկերների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք դա ընդունում ենք որպես ԱՄՆ նորընտիր նախագահի որոշում։ Ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած գործընկերոջ հետ, որը հետաքրքրված է ՌԴ–ի հետ իրավահավասար հարաբերությունների մեջ»,– ասել է նա։





























