ԵՄ աջակցությամբ «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն սննդի փոքր արտադրամասեր կբացի սահմանամերձ Տավուշի մարզում։
ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ազիբեկյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ստացված դրամաշնորհով գնվելու են սարքավորումներ մրգեր չորացնելու, կաթ ու պահածոներ պաստերիզացնելու, նաեւ այլ նպատակների համար։ Այն կփոխանցեն գործող գյուղացիական կոոպերատիվների կառավարմանը, որոնք կմիավորվեն մեկ ասոցիացիայի մեջ։ Որտեղ ու ինչ արտադրել , որտեղ ու ինչքան վաճառել, ինչպես բաշխել եկամուտները՝ այդ բոլոր հարցերն ասոցացիան համատեղ է որոշելու։ Ոչ մի գյուղացի կամ կոոպերատիվ մյուսների փոխարեն որոշումներ չի կայացնելու, հավելեց նա։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Կոոպերատիվ գործընկերները ընտրվել են Համաշխարհային բանկի «Համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում ու մրցունակություն» ծրագրի շրջանակում ստեղծվածներից։
Նախագիծը ստացել է 976 հազար եվրո աջակցություն ԵՄ տարածքային զարգացման պիլոտային ծրագրից։ Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի 244 հազարը ։ Ակնկալվում է, որ ապագա եկամուտներից կոոպերատիվներն իրենք արտադրության զարգացման մեջ եւս 407 հազար եվրոյի ներդրում կանեն։





























