Պերուի գլխավոր դատախազությունը նորից հետաքննություն է սկսել երկրի նախագահ Պեդրո Կուչինսկիի դեմ անցյալում կոռուպցիոն սխեմաների հետ կապ ունենալու կասկածանքով։
Reuters–ի տեղեկություններով՝ խոսքը Odebrecht շինարարական ընկերության շուրջ սկանդալի մասին է, քննիչները պարզում են, թե արդյոք Կուչինսկին կապ է ունեցել նախորդ տասնամյակում ընկերության կողմից պայմանագրեր շահելու գործունեության հետ։
Սեպտեմբերին նախաքննությունը Կուչինսկիի մեղավորությունը չէր հայտնաբերել, եւ քննությունը փակվել էր, սակայն հիմա գլխավոր դատախազությունը հրամայել է նորից հետաքննություն սկսել։ Հետաքննություն է ընթանալու նաեւ երկրի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյի դեմ։





























