Հոկտեմբերի 27-ին Բելառուս սահմանապահները կանխել են Եվրոպական միության երկրներ անօրինականորեն ծխախոտ արտահանելու 7 դեպք: Առգրավված ծխախոտի քանակը տպավորիչ է. շուրջ 185 հազար հատ: 5-ի դեպքում ծխախոտի հետ եղել է նաեւ արտասահմանյան ավտոմեքենա, որը մի քանի անգամ գերազանցում է հայտնաբերված ծխախոտների ընդհանուր գումարը:
«Պրիվալկա» անցագրային կետում մաքսատան աշխատակիցների հետ միասին սահմանապահները կանգնեցրել են Լիտվա ուղեւորվող Mercedes մակնիշի միկրոավտոբուս: Հայաստանի 36-ամյա քաղաքացին գերմանական ավտոմեքենայում թաքցրել էր շուրջ 2.7 հազար տուփ բելառուսական ծխախոտ: Առգրավվել է 2.6 միլիոն ռուբլու ծխախոտը, իսկ արտասահմանայան մակնիշի մեքենան գնահատվել է 45 միլիոն ռուբլի:
Մեկ այլ դեպք էլ գրանցվել է «Ուրբան» անցակետում: Opel մակնիշի ավտոմեքենայում, որն ուղեւորվում էր Լատվիա , 41 ամյա ուկրաինացին թաքցրել է շուրջ 37 հազար տուփ ծխախոտ:
Դատարանը կորոշի, թե ինչ է լինելու այդ մեքենաների հետ:





























