Google-ը մտադիր է 5 մլն դոլար հատկացնել ոչ առեւտրային կազմակերպություններին ցանցային լրագրության զարգացման համար:

Գլոբալ վաճառքի եւ բիզնեսի զարգացման գծով նախագահ Նիկեշ Արորան տեղեկացրել է, որ արդեն 2 մլն դոլար է նվիրաբերվել John S. and James L. Knight Foundation-ին: Այդ գումարի կեսը գնալու Knight News Challenge-ին, որը ֆինանսավորում է լրագրության մեջ նոր գաղափարներն ու մշակումները:

«Մեր նպատակն է՝ օգնել բոլորին, ովքեր զբաղվում են լուրերի հրապարակմամբ»,- ասել է նա:

Մնացած միջոցներն ուղղվելու են ողջ աշխարհում լրագրության զարգացմանը: