Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները քվեարկել են երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հուլիսի 15-ը երկարաձգելու օգտին, հայտնում է AFP–ն։
Ավելի վաղ այդ առաջարկով հանդես էր եկել երկրի կառավարությունը՝ հիմնավորելով դա երկրում ահաբեկչությունների վտանգի պահպանմամբ։
Լսումների արդյունքում դրան կողմ է քվեարկել 288, դեմ շ՝ 32 պատգամավոր։ Հինգշաբթի օրինագիծը դրվել է սենատի քննարկմանը։
Արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայի տարածքում սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։





























