Better Place ընկերությունը ԱՄՆ տրանսպորտի նախարարության աջակցությամբ ծրագրում է Կալիֆորնիայում էլեկտրատաքսիներ ներդնել:

Նախագիծը, որ հաշվարկված է երեք տարվա համար, իրացվելու է Սան-Ֆրանցիսկո եւ Սան-Խոսե քաղաքներում: Նրանց միջեւ չորս կայարան է տեղադրվելու մարտկոցների արագ փոխման համար: Ամեն մի կայանի արժեքը կես միլիոն դոլար է, դրանցից առաջինը կհայտնվի արդեն այս տարեվերջին:

Նախագծի իրացման առաջին փուլում ծրագրվում է ներդնել 61 առեւտրային էլեկտրամոբիլ, ինչը կարժենա 6,9 միլիոն դոլար: Մեկ մարտկոցի լիցքավորման ժամկետը մոտ 3-4 ժամ է, սակայն վարորդները չեն սպասի, եւ կարող են փոխել մարտկոցները:

Այս տարվա գարնանը Better Place-ը Տոկիոյում պիլոտային ծրագիր էր ներդրել` Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: ԱՄՆ-ում ծրագիրն իրականացվում է Կալիֆորնիայում, քանի որ վերականգնվող էլեկտրաէներգիան նահանգի գերակայություններից է: