Այս օրերին տեղի ունեցող AIST Lab Fair ցուցահանդեսում աշխարհին է ներկայացվել առաջին «իսկական» անդրոիդը` Actroid-F անվանումով մոդելը: Այն ստեղծվել է բուժքրոջ եւ հիվանդին խնամելու ֆունկցիաներ իրականացնելու համար: Անդրոիդին կարող են օգտագործել հիվանդանոցներում եւ այլ վայրերում, որտեղ պահանջվում է մարդու հետ երկխոսություն: Մոդելը կարողանում է շարժել աչքերը, բացել ու փակել բերանը, խոնարհել գլուխը, ժպտալ, «շնչել» եւ այլն: Actroid-F-ի հասակը մի փոքր կարճ է, հաղորդում է GZT.ru-ն:
Ցուցահանդեսում անդրոիդի ցուցադրությունը կայացել է օպերատորի մասնակցությամբ, ով հարցեր, հրամաններ ու խնդիրներ է հանձջնարարել ռոբոտին: Օրինակ Actroid-F-ը կրկնօրինակել է օպերատորի դեմքի արտահայտությունները:





























