Իտալական La Reppublica-ն ներկայացրել է 18-ամյա մարոկկուհի Ռուբիի պատմությունը, որում նա պնդում է, թե սեռական կապ է ունեցել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ եւ դրա դիմաց ստացել 50 հազար եվրո ու շքեղ նվերներ, զարդեղեն՝ Swarowski քարերով եւ հագուստ Valentino-ից:
Աղջիկը պնդում է, որ անցած տարի առնվազն երեք անգամ հրավիրվել է Բեռլուսկոնիի երեկույթներին պորտապար պարելու, սակայն միայն պարելով չի սահմանափակվել եւ ելույթից հետո սեքսով է զբաղվել վարչապետի ու նրա ընկերների հետ:
Սակայն Բեռլուսկոնիի հետ կապի մասին նա պատմել է, երբ ձերբակալվել է ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար: Ներկայումս հետաքննություն է ընթանում:



























