Հայտնի երգչուհի Մադոննայի եւ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի միջեւ յուրօրինակ պատերազմ է սկսվել: Երկու աստղերն էլ հավակնում են դառնալ Չիլիի հանքափորների մասին պատմող ֆիլմի ռեժիսորը:
52-ամյա Մադոննան եւ 35-ամյա Ջոլին ռեժիսորական հավակնություններ ունեն, բայց եթե փոփ երգչուհին արդեն մեկ անգամ ֆիլմ է նկարահանել, ապա Ջոլին դեռ աշխատում է իր առաջին ֆիլմի վրա, գրում է Mignews-ը:
Հատկանշական է, որ կա նաեւ տարբերակ, որ Չիլիի հանքափորների մասին ֆիլմը Մադոննայի ու Ջոլիի «ձեռքից խլի» հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:
Այս ֆիլմը պատմելու է Չիլիի հանքահորում 70 օր անցկացրած հանքափորերի մասին:



























