Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին եւ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականությունը եւ անվտանգության միջավայրը: Նա կարեւորել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ երկկողմ ձեւաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը:
Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարեւորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը եւ պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին:





























