Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը, ցանկանալով ստուգել Լվովի «ԼԱԶ» ավտոբուսների որակը, բախվել է պեետավտոտեսչության Volkswagen Passat մեքենային: Տուժածներ չկան:
Միջադեպը տեղի է ունեցել Լվովի ավտոբուսի գործարանի տարածքում: Այստեղ Կոլեսնիկովը մասնակցել է ավտոբուսները քաղաքներին հանձնելու արարողությանը, եւ դրանից հետո որոշել էր նստել մեքենայի ղեկին:
Ավտոբուսում այդ պահին լրագրողներ եւ պատվիրակության անդամներ են եղել: Աջ պտույտի ժամանակ էլ փոխվարչապետը բախվել է ոստիկանական մեքենային:




























