Անգլիայի Հադերսֆիլդ քաղաքի բնակիչ Քերոլին Վիգնոլը յուրօրինակ սուրբծննդյան տոնածառ է պատրաստել ձվերի տուփերից։ The Mirror-ի փոխանցմամբ կինը մի ամբողջ տարի հավաքել էր տուփերը, որպեսզի կյանքի կոչի իր մտահղացումը։ Ամանորյա տոնածառ պատրաստելու համար մոտ 1000 տուփ է պահանջվել։ Դրանք հավաքելու հարցում նրան օգնել են ընկերները, ազգականները, նաեւ տեղի փուռի տերը։ Իր մտահղացումը Քերոլինը բացատրել է գոնե մեկ բնական ծառ փրկելու ցանկությամբ։