Փորձագետներն ընկել են մտածմունքների մեջ, թե ինչպես կարող էր 1928 թվականին վավերագրական ֆիլմում բջջայինով խոսող կին լինել:
Տեսաերիզը որպես բոնուս մտել է Չարլի Չապլինի «Կրկես» ռետրո-ֆիլմի հավաքածուի մեջ: Կադրերը նկարվել են Լոս Անջելեսի չինական Մանն թատրոնի մոտ՝ «Կրկես» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Կադրերում երեւում է մի կին, որը ականջի մոտ ինչ-որ բան է պահում՝ ընթացքում ակտիվ թափահարելով ձեռքերը, ժպտում է եւ խոսում, կարծես ժամանակակից մարդը խոսում է բջջայինով:
Կադրերը հայտնաբերած ռեժիսոր Ջորջ Քլարկն ասում է, որ մեկ տարի ուսումնասիրել է այն:
«Իմ տեսությունը պարզ է, ժամանակի զբոսաշրջուհին խոսում է բջջայինով: Եթե դուք այլ վարկածներ ունեք, կարող եք ասել»,- ասում է Քլարկը:





























