Ինդոնեզիայում վերսկսվել է Մերապի հրաբխի ժայթքումը: Մոխրի եւ քարերի ամպի բարձրությունը հասնում է 1500 մետրի: Ցունամիի զոհերի թիվը Ինդոնեզիայում հասել է 311-ի:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Մենտավաի կղզիներում 412 մարդ դեռ անհետ կորած են համարվում: Ցունամին առաջացել է 7,7 մագնիտուդով երկրաշարժից հետո:

Ինդոնեզիայի նախագահ Բամբանգ Յուդհոյոնոն դադարեցրել է իր այցը Վիետնամ եւ մտադիր է այցելել ցունամիից տուժոծ Պագայան կղզիներ, որտեղ, նախնական տվյալներով, ոչնչացվել են 13 գյուղեր:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով մանուկ հասակում ապրել է Ինդոնեզիայում, ասել է, թե տխրել է մարդկանց մահվան պատճառով եւ օգնություն է առաջարկել: