ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը Ուկրաինային չ ի տա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի մասին ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, փոխանցում է RT–ը։

«Համաձայնագիրը Ուկրաինային չի տրամադրի ԵՄ-ի անդամակցության թեկնածու- երկրի կարգավիճակ ու չի պարտավորեցնի ապագայում Ուկրաինային նման կարգավիճակ տրամադրել»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում։

Տեքստում շեշտվում է, որ Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ-ին ու նրա անդամներին չի պարտավորեցնում հավաքական անվտանգության երաշխիքներ կամ ռազմական այլ օգնություն տրամադրել Ուկրաինային։

Նշում են, որ Ուկրաինայի ասոցացման մասին ԵՄ առաջնորդների որոշումը ուժի մեջ կմտնի միայն Նիդեռլանդների կողմից վավերացումից հետո։

Հակառակ դեպքում Ուկրաինայի մասին որոշումը չեղարկվում է։