Ղազախստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության եւ Ժնեւի բանակցությունների շրջանակներում՝ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի մաժիլիսի նախագահ Ուրալ Մուհամեդջանովը՝ ելույթ ունենալով Միջազգային խորհրդարանական «ԵԱՀԿ եւ ԱՊՀ» համաժողովին՝ Սանկտ-Պետերբուրգում:

Նա նաեւ հիշեցրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել մերձդնեստրի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Մաժիլիսի նախագահը նշել է, որ Աստանան հանդես է գալիս իրական կարգավորման օգտին՝ բացառապես խաղաղ, դիվանագիտական միջոցներով եւ բոլորի կարծիքը հաշվի առնելով: