2010թ. ԱՄՆ-ը 27 միլիարդ է ծախսել հետախուզական գործունեության վրա:

ԱՄՆ հետախուզության բյուջեն առաջին անգամ գաղտնազերծվել է 2008թ՝ շնորհիվ կոնգրեսի ընդունած հատուկ օրենքի:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաղորդագրության հետ զուգահեռ ազգային հետախուզության տնօրենի վարչությունը հրապարակել է երկրի հետախուզական ծառայությունների բյուջեն: Ըստ այդմ, Ազգային հետախուզական ծրագրի (National Intelligence Program, NIP), որը ներառում է 16 հատուկ ծառայություններ, բյուջեն 2010թ. կազմել է 53,1 մլրդ դոլար:

Այսպիսով, ԱՄՆ հետախուզական ծառայությունների ընդհանուր բյուջեն հասել է 80,1 միլիան դոլարի: