Իսպանական AS պարբերականի տեղեկատվությամբ` Չելսիի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ուզում է հաջորդ մրցաշրջանում թիմ հրավիրել Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ռուս միլիարդատերն արդեն որոշել է հրաժեշտ տալ Կարլո Անչելոտիին եւ կփորձի համոզել Գվարդիոլային տեղափոխվել Լոնդոն:
Գվարդիոլայի պայմանագիրը Բարսելոնայի հետ ավարտվում է հուլիսի 30-ին, սակայն ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի բոլոր փորձերը` Պեպի հետ երկրարաժամկետ պայմանագիր կնքել առայժմ ձախողվել են:





























