Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչ մի ազդեցություն էլ չեն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Վստահ չեմ, որ դրանք իսկական ընտրություններ են լինելու եւ հետեւանք կարող են ունենալ: 80 տոկոսը նախաագահին է, նա ինչպես կուզի կանի, եւ դա, դժբախտաբար, Եվրոպայի աչքի առաջ, ով հալած յուղի նման ընդունում է այն, ինչ ասում է Ադրբեջանը»,- նշել է քաղաքական գործիչը:

Անդրառառնալով 2011 թվականի հունիսին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին` Մանոյանն ասաց, որ հնարավոր է` Թուրքիայում կատարվեն որոշակի հետաքրքրական փոփոխություններ, սակայն դրանց մասին դեռ վաղ է խոսել: