«Ես չեմ հավատում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգել է Վաշինգտոն, որ խնդրի Սպիտակ տան վարչակազմին՝ ուշադրություն չդարձնել Հայոց ցեղասպանոթւյան հարցի վրա, ինչպես ասվում է YouTube-ում տեղադրված հոլովակում»,- Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Ընդհակառակը, ես գիտեմ, որ այլ զանգ է եղել, այլ համատեքստում: Այսինքն, ես գիտեմ, որ Սերժ Սարգսյանը զանգել է Վաշինգտոն՝ խնդրելով շեշտը դնել Հայոց ցեղասպանության հարցի վրա: Կասկածում եմ, որ Սերժ Սարգսյանը կարող էր կրկնակի զանգել Վաշինգտոն երկու իրար հակասող խնդրանքներով»,- նկատել է Սարգսյանը:

Նշենք, որ YouTube-ում տեղադրված հոլովակում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն է զանգահարել իրեն եւ խնդրել չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի չի լուծվել հայ-թուրքական խնդիրը: Այդ տեղեկությունը հերքել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: