Կենսաբան գիտնականները համարում են, որ ձիերը, հայտնվելով բարդ իրավիճակում, կարող են մարդուց օգնություն խնդրել։ Այդ հմտությունը նրանք ձեռք են բերել դեռ 6 հազար տարի առաջ, գրում է Informing–ը։

Նորվեգացի գիտնականները ճշգրտում են, որ ձիերը կարող են հատուկ նշանների միջոցով իրենց տիրոջը հայտնել տապճակ հագնելու կամ հանելու ցանկության մասին՝ ըստ նրա, ցո՞ւրտ է, թե՞ շոգ։

Մինչ նման եզրակացության հանգելը մասնագետները հետաքրքիր փորձ են կատարել։ Նրանք ձիերին ցույց են տվել մի գազար, հետո այն դրել են դույլի մեջ, որից նրանք ինքնուրույն  չէին կարող հանել դա։ Հետո մտնում էր ձիու տերը, ու գիտնականները հետեւում էին, թե ինչ է տեղի ունենում։ Այս իրավիճակում ձին մարդուն հրում էր դեպի դույլը, դրանով ցույց տալով, թե ինչ է ուզում։

Իսկ փորձի երկրորդ մասում ձիու տերը ներկա էր գտնվում գազարը դույլի մեջ թաքցնելուն, ու այդ դեպքում ձին նրան նվազ ակտիվ էր հրում, քանի որ գիտեր, որ տերն առանց այդ էլ տեղյակ է գազարի մասին։