Այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը մնացել է ստվերում, կրավորական վիճակոմ, որի մեջ դեր է խաղացել նաեւ այն, որ ԼՂՀ նախագահը հրավիրվեց Հայաստան եւ դարձավ ՀՀ նախագահ (Խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է. խմբ): Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դրանով ԼՂՀ ճանաչման գործընթացը հարված ստացավ: Եթե ԼՂՀ-ն ուզում է ոչ միայն անվտանգության երաշխիքներ ստանալ, այլեւ ճանաչվել ոպես ինքնիշխան պետություն, պետք է լուրջ քայլեր անի այդ ուղղությամբ եւ փորձի արդեն հասնել Կոսովոյի հետեւից: Արցախը պետք է դուրս գա ստվերից»,- ասաց նա:
Հարցին, թե չի՞ ընկնի Հայաստանի հեղինակությունը, եթե դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովւմ քվեարկության դրվի ԼՂՀ-ն ճանաչելու օրինագիծն ու մերժվի, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Եթե Հայաստանը միահամուռ կողմ քվեարկի ԼՂՀ-ի ճանաչմանը, Հայաստանը դրանից միանշանակ կշահի, իսկ եթե չլինի միակամություն, մենք կտեսնենք, որ Հայաստանն առանց դեմ ձայների քվեարկեց այդ օրինագիծը: Դա ցույց կտա, որ ճանաչման հարցը մոռացված չէ եւ Հայաստանի քաղաքական օրակարգում է: Պետք է բոլորը հասկանան, որ այն ամեր րոպե կարող է ընունվել, իսկ դրանից շահում է ողջ պետությունը` իշխանություններով, ընդդիմությամբ ու ժողովրդով»:
Նրա խոսքով, պետք չէ վախենալ հարցը քվեարկության դնելուց: «Չպետք է վախենալ միջազգային հանրությունից: ԼՂՀ անկախության ճանաչումից հետո գուցե որոշ շրջան բացասական արձագանքներ լինեն, բայց բոլորը պետք է իմանան, որ Հայաստանն ինքնուրույն երկիր է, որը օգտագործել է իր իրավունքը եւ ճանաչել է Ղարաբաղը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ օրինագծի քվեարկությունը կարող է ազդել Հայաստանի հեղինակության վրա, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. «Հայաստանի հեղինակության մասին նաեւ քաղաքական մեծամասնությունը պետք է մտածի: Կարող են նաեւ ասել, որ ԼՂՀ ճանաչումը եւս կարող է հեղինակազրկել Հայաստանը: Իսկ ես համաձայն չեմ նման գնահատականների հետ: ետք է ճանաչել ԼՂՀ-ն եւ պատրաստ լինել որոշակի բացասական արձագանքների, որոնց պետք է միահամուռ դիմակայել»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























