Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղին առնչվող շոշափելի ինչ-որ բան տեղի չի ունենա: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Մի՞թե նման միջոցառումներին Լեռնային Ղարաբաղին առնչվող ինչ-որ շոշափելի բան եղել է: Ուրեմն ինչո՞ւ փոփոխությունների սպասենք այս գագաթաժողովից»,- հարց է տվել Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ, իհարկե, լավ կլիներ, եթե Ադրբեջանը փոխեր իր անզիջում դիրքորոշումը եւ փոխզիջումների գնար, այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել թունելի վերջում լույսի մասին, բայց...




























