րաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին միանում է Մալայզիայում մեծ քանակությամբ թմրանյութ պահող Վրաստանի երկու քաղաքացուհիներին մահապատժից փրկելու գործընթացին։

Ժողովրդական պաշտպանը փորձելու է հասնել ձերբակալվածներին Վրաստան էքստրադիացիայի ենթարկելուն։ Տուգուշին կարծում է, որ որքան էլ ծանր հանցանք գործած լինի մարդը, նրան չպետք է մահապատժի ենթարկել։

Մեծ քանակությամբ թմրանյութ պահող Վրաստանի երկու քաղաքացուհիները Մալայզիայում ձերբակալվել էին հոկտեմբերի 25-ին։