Չինաստանի հյուսիսում օդի սաստիկ աղտոտվածության պատճառով առնվազն 24 քաղաքներում  մտցվել է տագնապի ամենաբարձր «կարմիր» մակարդակ: Ուժեղ սմոգը մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ կպահպանվի Պեկինում, Տյանցզինում եւ այլ քաղաքներում: Այս մասին հայտնում է «Սինհուա»-ն:

Նախազգուշացման գործողության ժամանակահատվածում շրջաններում սահմանափակվում է տրանսպորտի երթեւեկությունը, կանգնեցվում են շինարարական արտաքին աշխատանքները, նվազեցվում է արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների քանակը: Տարրական դպրոցները եւ մակապարտեզները փակվում են:

Մայրաքաղաքի կենտրոնում օդում PM2,5-ի խտությունը խորանարդ մետրում կազմել է 200 մկգ, ինչը վկայում է աղտոտվածության բարձր մակարդակի մասին, նշել են էկոլոգիական իրավիճակի մոնիթորինգի տեղական կենտրոնից:

Նավահանգստային Տյանցզին քաղաքի շրջաններում օդի աղտոտվածության AQI ինդեքսը հասել է 300 միավոր նիշին, ինչը վկայում է օդի ուժեղ աղտոտվածության մասին:

Իրավիճակը գուցե փոխվի մթնոլորտային սառը հոսանքների թափանցմամբ, կանխատեսել է օդերեւութաբանը: