Հռոմի բնակիչները վրդովվել են «աշխարհի ամենաայլանդակ Ծննդյան տոնածառի» պատճառով: The Local-ը հայտնել է, որ Հռոմի հազարավոր բնակիչներ համացանցում իրենց դժգոհությունն են հայտնել տոնածառի զարդարանքի կապակցությամբ: Իտալացիներն այն բնութագրել են «տխուր», «խայտառակ» եւ «զզվելի»:
Քննադատության տարափի ներքո Հռոմի քաղաքապետ Վիրջինյա Ռագին որոշել է վերափոխել տոնածառը եւ ավելի տոնական դարձնել: «Հռոմի բնակիչներն ավելի գեղեցիկ տոնածառ են ուզում Վենետիկի հրապարակում, եւ նրանք դա կստանան»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նոր զարդարանքի եւ տոնական լուսավորության համար միջոցներ է հատկացրել:




























